Սեյրան Օհանյանն ընդունել է մեդալակիր զինծառայողներին (լուսանկար)
Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:
Այս առիթով մեդալակիրներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը;
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու և ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայող-մարզիկներին պարգևատրել է գերատեսչական մեդալներով:
Ի դեպ, տղաներն առաջին անգամ չէ, որ զինծառայության ընթացքում մասնակցում են միջազգային մրցույթի. 2012 թվականին Ուկրիանայում անցկացված առաջնությանը ևս բռնցքամարտիկ-զինվորները զբաղեցրել են մրցանակային տեղեր:
Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը