
Քիմ Քարդաշյանի համար հղիությունն անակնկալ էր

Քիմ Քարդաշյանի երեխան հեռուստատեսությամբ չի երևա, համենայնդեպս, մինչև նրա մեծանալը։ Այս մասին Քիմը հայտնել է Jimmy Kimmel Live հաղորդման ժամանակ, գրում է usmagazine.com-ը։
Քարդաշյանը հաղորդավար Ջիմի Քիմելին ասել է, որ չի կարծում, թե իր երեխան կմասնակցի իր վարած որևէ ռեալիթի-շոուի։
«Երբ երեխան չափահաս դառնա և որոշի, թե ինչ է ուզում անել, այդ ժամանակ էլ նրան խորհուրդ կտամ»,- ասել է Քիմը։
Միևնույն ժամանակ, Քիմը դեմ չէ, որ իր քույր Քորթնին թույլ է տալիս երեխաները հայտնվեն հեռուստաէկրանին։
Հայազգի մոդելը նաև հայտարարել է, որ թեև ինքն ու Ուեսթը զրուցել են երեխա ունենալու մասին, սակայն իր հղիությունը երկուսի համար էլ անակնկալ է եղել։