Առանց ներքնազգեստի «լրագրողը» գայթակղում է վարչապետին (տեսանյութ)
«Սերբիայի վարչապետն` առանց ներքնազգեստի հարցազրույցում առաջնորդվում է իր հիմնական բնազդով»,- այսպես է վերնագրել իր հրապարակումը բրիտանական հայտնի «The Sun» պարբերականը:
Օրերս եվրոպական մամուլը հեղեղվեց մի արտասովոր տեսանյութով, որի անմիջական մասնակիցն է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը: Վերջինս հրավիրվել էր խորվաթական հեռուսաալիքներից մեկը` հարցազրույցի համար: Սակայն ինչպես հետագայում է պարզվում, վարչապետն իրականում դառնում է կազմակերպված բլեֆ-շոուի զոհը. վարչապետին դիմավորած ֆոտոմոդելը, ով ներկայանում է որպես լրագրող, մոռանալով իր լրագրողական պարտականությունների մասին և օգտագործելով իր կանացի հմայքը, ինչպես Շերոն Սթոունը` հայտնի «Հիմնական բնազդը» կինոնկարում, բառացիորեն գայթակղում է Սերբիայի վարչապետին, իսկ վերջինս բացարձակապես չի թաքցնում իր հիացմունքը սեքսուալ կնոջ գեղեցկությամբ:
Ի դեպ, միջադեպից հետո վարչապետը հրահանգել է հետաքննություն անցկացնել և պարզել իրեն անհարմար իրավիճակի մեջ դրած հաղորդման պատասխանատուներին:
Մանրամասները` տեսանյութում