Ես ընտրություններին գնում եմ՝ արդեն հրաժարական տված. Պ. Հայրիկյան

Ինձ համար ակնհայտ է, որ ժողովուրդը մեկ ցանկություն ունի՝ տեսնել միավորված թեկնածուներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Մարդիկ ուզում են  աթոռակռիվ տալու փոխարեն միասնական ճակատով իրականացնել օգտակար ծրագրերը: Սրա իրականացման համար ես ծրագրային տեսանկյունից ամենակարևոր քայլն արել եմ՝ չէ՞ որ դա պահանջում է ինչ-որ մեկի հրաժարականը: Իսկ ես ընտրություններին գնում եմ՝ արդեն հրաժարական տված: Բազմիցս ասել եմ, որ նախագահ եմ լինելու վեց ամսից երկու տարով»,- նշեց նա:

Այն դեպքում, երբ չհաջողվի միավորվել թեկնածուների միջոցով, միավորման երկրորդ տարբերակը Պարույր Հայրիկյանը տեսնում է ցանկացած քաղաքական գործչին ձայն տվող քաղաքացիների միջոցով: Իսկ միավորման երրորդ տարբերակն այսպիսին է. ձայն տալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դուք ձայն եք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին և վերջ: Ձայն տալով Սերժ Սարգսյանին, դուք ձայն եք տալիս Սերժ Սարգսյանին: Ձայն տալով Բագրատյանին՝ դուք ձայն եք տալիս Բագրատյանին: Իսկ ձայն տալով Հայրիկյանին՝ դուք ձայն եք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատանին, Սերժ Սարգսյանին, որովհետև չեմ պատրաստվում մենակ տանել այս բեռը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031