Բաժիններ՝

Ամերիկացի դպրոցականները փուչիկավոր ժապավենների զանգվածային ոչնչացման ռեկորդ են սահմանել (տեսանյութ)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի դպրոցականները Bubble Wrap-ների (փուչիկավոր ժապավենների) զանգվածային ոչնչացման ռեկորդ են սահմանել: Այդ միջոցառումը տևել է երկու րոպե, դրան մասնակցել է 366 մարդ: Դեռ հայտնի չէ, թե երբ այս նվաճումը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում:

Այն անցկացվել է փուչիկավոր ժապավենների օրը տոնելու շրջանակներում, որն անցկացվում է ամեն տարվա հունվարի վերջին երկուշաբթի: Միջոցառումը կրել է բարեգործական բնույթ, ակցիայի ժամանակ հավաքված գումարները հատկացվել են Քոնեքթիքութի դպրոցներից մեկում հրաձգության զոհ դարձածների ընտանիքներին:

Փուչիկավոր ժապավենն ի հայտ է եկել 1957 թվականին: Դրա հեղինակներ Ալֆրեդ Ֆիլդինգն ու Մարկ Չավանը այն ստեղծել են որպես ստվարաթղթի նոր ձև, սակայն արդյունքում այն օգտագործվել է որպես փխրուն առարկաների փաթեթավորման նյութ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031