Վանես Մարտիրոսյանին պատժեցին և զրկեցին հաջորդ մենամարտից
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) երեկ հաստատել է, որ Վանես Մարտիրոսյանը զրկվել է հավակնորդի տիտղոսի համար մենամարտ անցկացնելու հնարավորությունից, քանի որ հրաժարվել է մասնակցել այդ մենամարտին սահմանված ժամկետներում։ Էրիսլանդ Լարայի մրցակիցը կորոշվի ավելի ուշ։ Այս մասին հաղորդում է Fightnews-ը։
Սա առաջին դեպքը չէ, որ Մարտիրոսյանը դիմում է նման քայլի։ Ավելի վաղ նա հրաժարվել էր ռինգ դուրս գալ Ջեյմս Քիրքլենդի և Ալֆրեդո Անգուլոյի հետ մենամարտերում։ Ավելի վաղ Լարա – Մարտիրոսյան մենամարտը կազմակերպող Golden Boy Promotions հանդիպման օր էր նշանակել փետրվարի 23-ը, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել էր մասնակցել դրան։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը