Ավտովթար Արարատի մարզում. 3 պայմանագրային զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 8:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 54-ամյա Իշխան Պետրոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 33 ՕՕ 290 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ-ոց հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 34-ամյա Նվեր Մանուկյանը, 25-ամյա Գևորգ Մանուկյանը և 21-ամյա Կոլյա Եղիազարյանը մարմնական վնասվասծքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Նշվում է, որ 3 վիրավորները ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայողներ են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031