Բաժիններ՝

ԱՄՆ-ում անհայտ անձը գրասենյակային շենքում կրակ է բացել մարդկանց վրա

USA Today թերթի փոխանցմամբ՝ անհայտ անձը երեկ ԱՄՆ Արիզոնա նահանգի վարչական կենտրոն Ֆինիքս քաղաքի գրասենյակային շենքերից մեկում կրակ է բացել մարդկանց վրա: Տեղական իշխանությունները հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորվել է նվազագույնը երեք մարդ:

Ականատեսների վկայությամբ զինված տղամարդուն հաջողվել է դեպքի վայրից ճողոպրել սպիտակ գույնի ավտոմեքենայով: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Միջադեպից հետո անմիջապես դեպքի վայր է ժամանել մի քանի տասնյակ ոստիկանական մեքենա, շենքը շրջապատվել է: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031