
Թբիլիսիի կենդանաբանական այգում վագրը վիրավորել է մի երիատասարդի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենդանաբանական այգում վագրը վիրավորել է մի երիատասարդի, ով չափազանց շատ է մոտեցել վագրի վանդակին: Այս մասին հայտնել է կենդանաբանական այգու ղեկավարությունը:
Միջադեպը գրանցվել է նախօրեի առավոտյան, երբ կենդանաբանական այգին դեռ փակ է եղել: Երիտասարդը կենդանաբանական այգի է ներթափանցել փողոցի կողմից և ընդհուպ մոտեցել է վագրի վանդակին:
Այդ ժամանակ էլ վագրը հարձակվել է նրա վրա և վանդակաճաղերի արանքից վիրավորել է նրան, սակայն դեպքի վայրում հավաքվածներին հաջողվել է նրան փրկել վագրի ճանկերից:
Միջադեպից անմիջապես անց դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանությունն ու շտապօգնությունը: Վերջինս տուժածին տեղափոխել է հիվանդանոց, ուր և նա բուժում է ստանում: