Քիմ Քարդաշյանը դադարել է դիետա պահել (լուսանկարներ)
Հայկական ծագում ունեցող ամերիկացի մոդել Քիմ Քարդաշանը, հաշվի առնելով իր հղի լինելու հանգամանքը, սյլևս դիետա չի պահում: Ինչպես հայտնում է cosmo.com-ը, Քիմի հարազատները պատմել են, որ մոդելն այժմ իրեն չի զրկում սիրելի ուտելիքից:
E!News-ին տված հարցազրույցի ընթացքում Քիմի մայրը՝ Քրիս Ջենիֆերն, ասել է, որ Քիմը խենթանում է BJ ռեստորանային համալիրի թխվածքների համար. «Երեկ երեկոյան, օրինակ, Քիմը մեծ քանակով ֆրի և համեղ չինական աղցան է կերել»: Կայքը նաև գրում է, որ Քիմը միշտ սլացիկ գոտկատեղ է ունեցել, իսկ այժմ մարմնի այդ հատվածը մոդելը քողարկում է լայն սվիտերներով: