
ՀՀ ավտոճանապարհների վիճակը 14։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն -Մադինա, Շիրակի մարզի Բավրա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: