Բաժիններ՝

Մսի գինը կարող է շեշտակի բարձրանալ

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ գարնանը մսի գինը «շեշտակի կբարձրանա»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հրաչ Բերբերյանի խոսքով, գների բարձրացումը պայմանավորված կլինի 2012թ. անասնակերի քիչ քանակով: Նա ասել է, որ այս տարի մեկ փաթեթ անասնախոտը (խուրձը) վաճառվում է 2,5-3 հազար դրամով, ինչը 2-2,5 անգամ ավել է նախորդ տարվա համեմատ:

«Հիմա զանգվածային մորթ է գնում, քանի որ անասնակերը չի հերիքում: Երբ խոտը սկսի աճել, գները կնվազեն», – ասել է նա:

Խնդիրը լուծելու համար Հրաչ Բերբերյանը առաջարկում է անասնապահությունը խթանել լեռնային եւ նախալեռնային գոտիներում, որտեղ արոտավայրերը շատ են եւ չեն օգտագործվում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս