Սերժ Սարգսյան. Մարդն արտահայտվելու հնարավորություն պետք է ունենա, որպեսզի փայտը չվերցնի և փողոց դուրս չգա
Տավուշի մարզում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր իր նախընտրական առաջին հանդիպումը սկսեց Ստեփանավանում: Ստեփանավանի մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ վերջին երկու օրերի հանդիպումների ժամանակ իր գործընկերներն իրեն զգուշացնում են, որ խոսքի ազատության չարաշահումները կարող են խնդիրներ առաջացնել և որ այն կարող է բերել լուրջ վտանգի: Սակայն, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը՝ ինքը դեմ է այդ մոտեցմանը:
«Մարդը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքն ասելու, եթե դա նույնիսկ սխալ է, եթե մենք հարյուր տոկոսով համոզված ենք, որ դա սխալ է: Մարդն արտահայտվելու հնարավորություն պետք է ունենա, որպեսզի փայտը չվերցնի և փողոց դուրս չգա»,- ասաց Սերժ Սարգսյանը: