
Զիդանի որդին ոտքով հարվածել է մրցակցին ու կարմիր քարտ ստացել (տեսանյութ)

Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին` Էնցո Զիդանը, կարմիր քարտ է ստացել ընկած մրցակցին ոտքով հարվածելու համար:
Էնցո Զիդանը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» Մ18 տարեկանների թիմում, որն էլ ներկայում Կատարում հավաք է անցկացնում:
«Ասպիրե» թիմի դեմ ընկերական խաղում Էնցոն փոխարինման է դուրս եկել, սակայն կարմիր է քարտ է ստացել. նա ընկած վիճակում ոտքով հարված է խոտածածկին գտնվող մրցակցին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը