Բաժիններ՝

Ֆրանսիական դատարանը Peugeot Citroen-ին արգելել է կրճատել աշխատակիցներին

Փարիզի վերաքննիչ դատարանը դադարեցրել է PSA Peugeot Citroen ավտոարտադրողի կողմից ընդունված ռեստրուկտուրիզացիայի (կառուցվածքային փոփոխությունների) ծրագիրը։ Այդ մասին, ըստ Agence France-Presse-ի, հայտարարել է աշխատակիցների փաստաբան Ֆեոդոր Նիլովը։

Նախորդ տարվա հուլիսին Peugeot Citroen-ը պաշտոնապես հայտարարեց, որ փոփոխությունների շրջանակներում պատրաստվում են աշխատանքից կրճատել 8000 աշխատատեղ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ փակվելու է Օլնե-սու-Բուայում (Փարիզի արվարձան) գտնվող գործարանը, որի արդյունքում աշխատանքը կկորցներ 3 հազար մարդ։

Ընկերությունը նշում է, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ Եվրոպայում մեքենաների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով։ Peugeot Citroen-ը նաև խոստացել էր կրճատված աշխատողներին նոր աշխատանքի տեղավորել։

Վերակառուցման ծրագիրն անվավեր ճանաչելու հայցով դատարան էր դիմել Faurecia գործարանի արհմիությունը (գործարանը դետալներ է արտադրում Peugeot Citroen-ի համար)։ Faurecia-ն նշում է, որ Peugeot Citroen-ի քայլերը կարող են ազդել նաև իրենց աշխատակիցների վրա։ Իսկ այդ ազդեցության  մասին իրենք պատշաճ կերպով չեն տեղեկացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031