«Փախե’ք ստեղից». Մազմանյանը` թռուցիկներ բաժանող ակտիվիստներին

Այս պահին Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Հայոց բանակի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնայները:

Իսկ օպերայի շենքի բակում այս ընթացքում տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերպել է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում քաղաքացիներին բաժանում են «Հայրենի’ք, պաշտպանի’ր պաշտպանիդ» վերնագրով թռուցիկներ, որտեղ  անդրադառնում են հայկական զինված ուժերում զինծառայողների իրավունքների ոտնահարմանը:

«Զինծառայողներից շատերը ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի իրենց վերադասների և այլ ծառայակիցների կողմից: Արդյունքում, նրանցից շատերը տուն են վերադառնում խեղված առողջությամբ: Իսկ ոմանք այդպես էլ չեն վերադառնում»,- ասված է թռուցիկների մեջ:

168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք սպասում էին բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի նաև նրանց փոխանցեն այդ թռուցիկները:

Կարդացեք նաև

«Մենք միայն հասցրեցինք պարոն Մազմանյանին (խոսքը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մասին է.-Մ.Մ.) մոտենալ, և նա ընդամենն ասաց` «փախե’ք ստեղից»: Նա ասաց, որ ինքն ամեն ինչին լավ ծանոթ է և «դու ստեղից կարող ես փախնել»»,- ասաց Զ. Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս