«Բորժոմին» մտադիր է վերականգնել իր նախկին դիրքերը ռուսական շուկայում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բորժոմի» հանքային ջրի արտադրող IDS Borjomi ընկերությունը մտադիր է ռուսական շուկայի վերաբացման դեպքում վերականգնել իր նախկին դիրքերը նրանում: Այդ դիրքերը կորստյան են մատնվել մոտ 7 տարի առաջ, երբ 2006 թվականի գարնանը Ռուսաստանը բեռնարգելք դրեց Բորժոմի» հանքային ջրի և վրացական գինիների ներկրման վրա՝ դա պատճառաբանելով դրանց անորակությամբ:

Այս մասին հայտարարել է IDS Borjomi Georgia-ի գլխավոր տնօրեն Զազա Կիկվաձեն. «2001-2005 թվականներին «Բորժոմիի» վաճառքը ռուսական շուկայում տարեկան ավելացել է 30 տոկոսով: 2005 թվականի վաճառքի ցուցանիշները գերազանցել են 100 միլիոն շիշը, իսկ շրջանառությունը կազմել է 50 միլիոն դոլար: 2006 թվականի սկզբին Ռուսաստանի հանքային ջրերի շուկայի 13 տոկոսը բաժին էր ընկնում «Բորժոմիին»:

Այն ժամանակ Ռուսաստանը մեզ համար ամենակարևոր շուկան էր, եթե չասենք միակ շուկան, քանի որ հենց նրան էր բաժին ընկնում մեր արտադրանքի 60 տոկոսը: Այդ պատճառով էլ ռուսական շուկայի կորուստն էական հարված հասցրեց ընկերությանը: Սակայն չկա չարիք, առանց բարիք: Ռուսական արգելքն ունեցավ նաև իր դրական կողմն ընկերության համար: Այժմ մենք շատ ավելի ուժեղ ենք, քան 2005 թվականին և 2006 թվականի սկզբին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031