Մեսսին Ռոնալդուի հեթ-տրիկին պատասխանեց պոկերով. Իսպանիայի առաջնություն (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Օսասունային»։
Խաղի սկիզբը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ։ Լիոնել Մեսսիի՝ 11-րդ րոպեին խփած գոլին հյուրերը պատասխանեցին 24-րդ րոպեին․ աչքի ընկավ Ռաուլ Լոեն։
Սակայն կատալոնացիները չէին պատրաստվում միավոր նվիրել «Օսասունային», և արդեն 4 րոպե անց Լիոնել Մեսսին 11-մետրանոցից խփեց իր երկրորդ գնդակը։ Առաջին խաղակեսն ավատվեց 3։1 հաշվով․ 40-րդ րոպեին հաշվի տարբերությունն ավելացրեց Պեդրո Ռոդրիգեսը։
Իսկ երկրորդ խաղակեսում Մեսսսին խփեց ևս երկու գնդակ և ձևակերպեց պոկեր՝ 5։1։ Տեղեկացնենք նաև, որ 27-րդ րոպեից «Օսասունան» խաղում էր 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտը ստանալու համար հեռացվել էր Ալեխանդրո Արիբասը։
Հիշեցնենք, որ Մադրդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն այսօր դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը