«Օդնոկլասնիկիի» հերթական «զոհը»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում չդատված Մարիամ Հ.-ի և Արմեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Մարիան Հ.-ը մեղադրվում է նրանում, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ.-ի հետ Վերգինե Ս.-ի նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Վերգինե Ս.-ին, որի դիմաց պահանջել և ստացել են խոշոր չափի գումար:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել 1700 ՀՀ դրամ թղթադրամները, պլանշետային համակարգիչը` սնուցման լարով, գաղտնալսումների նյութերը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նմուշները, բջջային հեռախոսները, բանալիները, բանկային քարտը, ավտոմեքենայից հայտնաբերված դրամապանակը, որոնք փաթեթավորված և կնքված են 8 փաթեթներում: Իրեղեն ապացույցները քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին:

Երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության դատախազ Ն. Ավագյանի կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս