
Բալոտելիին գնելու վերջին փորձը. Միլանը 20 մլն է առաջարկել

«Միլանը» վճռական է տրամադրված «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիին գնելու հարցում։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Իտալիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու անհաջող փորձից հետո «Միլանը» 20 մլն եվրո է առաջարկել անգլիական ակումբին Բալոտելիին տեղափոխության դիմաց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել Բալոտելիից միայն 25 մլն եվրոյի դիմաց։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը