Զգույշ եղեք, եթե Էլյանորայի նման ընկերուհի ունեք
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էլյանորա Բ.-ի:
Էլյանորա Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 11-ին հյուրընկալված լինելով ընկերուհու բնակարանում, ննջասենյակում գտնվող զարդատուփից գաղտնի հափշտակել է ոսկյա մատանի, այսինքն կատարել է քրեական օրենքով արգելված արարք:
Համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի՝ գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net