
Ես շատ երջանիկ եմ, որ Թուրինում եմ. Անելկա

«Շանհայ Շենհուայի» հարձակվող Նիկոլյա Անելկան երեկ ժամանել է Թուրին։ Ընդ որում, հայտնի է, որ ֆրանսիացի ֆուտոլիստը ներկա չի գտնվել Իտալիայի 22-րդ տուրի «Յուվենտուս» – «Ջենովա» հանդիպմանը (1։1)։
Սպասվում է, որ վաղն առավոտյան 33-ամյա Անելկան բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի նրա՝ «Յուվենտուս» վարձավճարով տեղափոխության մասին։
«Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ», – Անելկայի խոսքերն է մեջբերում NBCsports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը