Ջոնի Դեպի ընկերուհին դավաճանել է կնոջ հետ (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը լքել է դերասան Ջոնի Դեպին. բիսեքսուալ Էմբերը դերասանին փոխարինել է շիկահեր մոդել Մարի դե Վիլպենի հետ: Էմբեր Հերդի սերը կանանց հանդեպ հասարակությանը հայտնի է դեռ վաղուց: Դերասան Քրիսփին Գլովերի հետ կարճատև հարաբերություններից հետո շիկահեր Հերդը հարաբերություններ սկսեց լուսանկարիչ Տասյա վան Րիի հետ:
Դրան հաջորդեցին հարաբերությունները Ջոնի Դեպի հետ, որոնք, սակայն, ընդհատվեցին Մարի դե Վիլպենի պատճառով: Ջոնի Դեպի նախկին ընկերուհին արդեն տեղափոխվել է իր ընկերուհու բնակարան, իսկ դերասանն այժմ միայնակ ապրում է Կալիֆոռնիայում գտնվող մեծ բնակարանում, որը գնել էր վերջերս` Էմբերի հետ այնտեղ բնակվելու նպատակով: