Ջենիֆեր Լոպեսի պատճառով Մարք Էնթոնին բաժանվել է ընկերուհուց
Մինչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն առաջիկա ամուսնության պլաններ է կազմում, նրա նախկին ամուսինը` Մարք Էնթոնին, բաժանվել է իր ընկերուհուց: Հեղինակավոր «People» ամսագրին տված հարցազրույցում Էնթոնիի մամլո քարտուղար Բլանկա Լասալն ասել է, որ երգիչն այլևս չի հանդիպում 25-ամյա մոդել Շեննոնդե Լիմայի հետ: Լրատվամիջոցները նշում են, որ Էնթոնին ընկերուհուց բաժանվել է այն բանից հետո, երբ սկսել է ավելի շատ շփվել նախկին կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի հետ:
Վերջին անգամ Էնթոնիին և Շեննոնին տեսել են Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում: Շեննոնը պարել է, շամպայն խմել ու նկարել իրեն iPhone-ով: Երբ ակումբում հնչել է Էնթոնիի և Պիտբուլի համատեղ երգը, Շեննոնը հատուկ Էնթոնիի համար բավական ազատ պար է ներկայացրել: Երգչի մամուլի քարտուղարը նշել է, որ ակումբում Էնթոնին ու Շեննոնը եղել են միասին, բայց արդեն՝ ոչ որպես սիրահար զույգ:
Հիշեցնենք, որ իր և մոդել Շեննոնդե Լիմայի հարաբերությունների մասին Մարք Էնթոնին հայտարարել էր 2012-ի հունվարին: twitter միկրոբլոգերի իր էջում Էնթոնին գրել էր. «Ինձ համար Շեննոնն իմ ազատության արձանն է: Քեզ եմ ուղարկում իմ համբույրները»: Առաջին մարդկանցից մեկը, ով շնորհավորել էր զույգին, Էնթոնիի որդեգրած տղան էր`Չեյզ Մունին: Երիտասարդն արտահայտել էր իր հիացմունքը հոր ընկերուհու մասին ու նրանց անվանել աշխարհի լավագույն զույգ: