
Պապարացիներն Ումա Թուրմանին լուսանկարել են դստեր հետ (լուսանկարներ)

42-ամյա հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանին պապարացիները լուսանկարել են օդանավակայանում, որտեղ նա սպասելիս է եղել օդանավի վայրէջքին և այդ ողջ ընթացքում գուրգուրել է դստերը՝ 2012 թվականի հուլիսին ծնված Լունային, ով իրականում անսովոր երկար անուն ունի` Ռոզալին Արուշա Արկադինա Ալտալունա Ֆլորենս Թուրման-Բյուսոն:
Ավելի վաղ դերասանուհին բացատրել էր, թե ինչու է նման երկար անուն ընտրել աղջնակի համար: «Երբ նա ծնվեց, ես հասկացա, որ ամենայն հավանականությամբ՝ նա իմ վերջին երեխան է: Այդ իսկ պատճառով ես նրան տվեցի բոլոր այն անունները, որոնք ինձ դուր էին գալիս: Երկար վիճում էինք՝ ինչպես նրան կարճ կոչել, ի վերջո որոշեցինք Լունա անվանել»: Հիշեցնենք, որ բացի Լունայից՝ Ումա Թուրմանը ևս մեկ որդի և մեկ դուստր ունի: Ինչպես հաղորդում է sutki.net-ը, Լունայի հայրը՝ միլիոնատեր Արպալ Բյուսոնը ևս լուսանկարիչների աչքից չի վրիպել: