Բաժիններ՝

Սոբչակը ծաղրել է Վոլոչկովային

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի և բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերությունների մասին վաղուց է հայտնի: Հերթական  անգամ սկանդալային հեռուստահաղորդավարուհին բալետի պարուհու նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է` Վոլոչկովայի ծննդյան օրն  արտասովոր կերպով շնորհավորելով:

Քսենյան Վոլոչկովայի ծննդյան օրն իր twitter-յան միկրոբլոգում գրել է. «Շնորհավորում եմ Անաստասիա Վոլոչկովային 39-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նրա ամբողջ ստեղծագործական ներուժը բացվի: Ցանկալի է՝ Մալդիվյան կղզիներում: Մաղթում եմ երջանկություն, սեր, առողջություն»: Քսենյան այդպիսով ակնարկել է Վոլոչկովայի` լողափում արված բաց լուսանկարների մասին: Բացի այդ, նրա տարիքին 2 տարի է ավելացրել: Վոլոչկովան իրականում 37 տարեկան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս