
Ադրբեջանական ոստիկանությունը խոստացել է կանխել Բաքվում ընդդիմադիրների այսօրվա ակցիան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտից ի վեր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնը վերահսկվում է ոստիկանության ուժեղացված ջոկատների կողմից: Դրա պատճառն այսօր կայանալիք երիտասարդների բողոքի ակցիան է՝ ընդդեմ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսմաիլի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների:
Այսօրվա ակցիայի անցկացման նախաձեռնությունը ծագել է ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներից, որոնք երիտասարդությանը կոչ են արել դուրս գալ փողոցներ և իրենց աջակցությունը հայտնել Իսմաիլիի բնակիչներին: Ակցիայի անցկացման կոչերն արվել են սոցցանցերի միջոցով, դրանց աջակցել է ավելի քան 4500 մարդ:
Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը լրագրողներին հայտնել է, որ չարտոնյալ ակցիան կանխվելու է: Ադրբեջանում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներն իրենց քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել՝ կապված այսօրվա չարտոնյալ ակցիայի հետ:
Ակցիան Բաքվի «Շատրվանների» հրապարակում մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 15.00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը Ադրբեջանի խորհրդարանը զգալիորեն մեծացրել է չարտոնյալ ակցիաների համար նախապատրաստված տուգանքների չափը (50-100 անգամ):