«Սիրիայի տարածքում երբեք չեն ստեղծվի քրդական ու ալավիական մինի պետություններ». Դավութօղլու
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի տարածքում «երբեք չեն ստեղծվի» քրդական ու ալավիական մինի պետություններ:
Դավութօղլուն հավելել է, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի մահվանից հետո պահպանվելու է պետական կառուցվածքի միասնական ձևը. «Եթե չլինեն արտաքին սադրանքներ, ապա ես չեմ տեսնում որևէ այլ զարգացում: Մենք սիրիացիներին նայում ենք նույն տեսանկյունից: Մենք նրանց չենք տարանջատում ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության: Մենք միայն տեսնում ենք մեր սիրիացի եղբայրներին»:
Սրանից առաջ արաբական մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումից հետո երկրում ստեղծվելու են քրդական ու ալավիական պետություններ: