Բաժիններ՝

Apple-ն աշխարհի ամենաթանկարժեք ընկերության տիտղոսը զիջել է Exxon Mobil-ին

Dow Jones գործակալության փոխանցմամբ՝ Apple տեխնոլոգիական հսկան աշխարհի ամենաթանկարժեք ընկերության տիտղոսը երեկ զիջել է ամերիկյան Exxon Mobil նավթագազային կորպորացիային: Ընթացիկ շուկայական գնով Apple-ի բոլոր բաժնետոմսերի ընդհանուր արժեքն առաջին անգամ Exxon-ի բաժնետոմսերի արժեքը գերազանցեցին 2011 թվականի օգոստոսին:

Երեկվա առևտրի ժամանակ Exxon-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 0.2 տոկոսով՝ յուրաքանչյուրը հասնելով մինչև 91.51 դոլարի: Դրանով իսկ ընկերության կապիտալացումը կազմել է 417 միլիարդ դոլար: Apple-ի արժեթղթերն իրենց հերթին 1.9 տոկոսանոց անկում են ապրել, որով յուրաքանչյուր բաժնետոմսը նվազել է մինչև 441.78 դոլարի, այսինքն ընկերության կապիտալացումը կազմել է 415 միլիարդ դոլար:

Վերջին ժամանակներս Apple-ի բաժնետոմսերի արժեքը շարունակ անկում է ապրում: Նախորդ տարվա սեպտեմբերին բաժնետոմսի արժեքը կազմել է 702.1 դոլար, ինչը նշանակում է, որ այսօրվա դրությամբ այն անկում է ապրել 37 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս