Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի և տվյալ հարցում միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին: Այս մասին գործակալությանը հայտնել է ԵՄ-ում եղած աղբյուրը: Վերջինս փետրվարյան տարբերակն առավել հավանական է համարել:

Ավելի վաղ նշվում էր, որ այդ բանակցությունները տեղի են ունենալու հունվարի 28-29-ին, սակայն բանակցությունների անցկացման վայրի հարցը շարունակում էր մնալ բաց: Այս շաբաթ Իրանի ԱԳՆ-ը առաջարկեց դրանք անցկացնել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 2012 թվականին Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվել է բանակցային երեք փուլ. ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ին՝ Բաղդադում և հունիսի 18-19-ին՝ Մոսկվայում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իրանը քանիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ չի անցկացնի ԵՄ-ում, քանի որ նա պատժամիջոցներ է սահմանել իր հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031