Բաժիններ՝

2012 թ. արդյունքներով՝ Ադրբեջանը դարձել է Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի արդյունքներով՝ Ադրբեջանը դարձել է Վրաստանի երկրորդ խոշոր գործընկեր: 2012 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.260.396.700 դոլար, ինչը կազմում է Վրաստանի ողջ ապրանքաշրջանառության 12.3 տոկոսը:

Ադրբեջանից Վրաստանի ներկրումը կազմել է 633.541.800 դոլար (8.1 տոկոսանոց աճ), իսկ Վրաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է 626.854.900 դոլար (26.4 տոկոսանոց աճ): Պետք է ընդգծել, որ նախորդ տարի Վրաստանի համար խոշորագույն արտահանման շուկա է դարձել հենց Ադրբեջանը:

Թուրքիան վերստին շարունակում է հանդիսանալ Վրաստանի թիվ մեկ գործընկերը: Նախորդ տարի Վրաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.535.714.400 դոլար: Երրորդ տեղում Ուկրաինան է՝ 764.115.900 դոլար:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Վրաստանի ողջ արտաքին առևտրի ծավալը կազմել է 10.22 միլիարդ դոլար, ինչը 11 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի հետ: Դրանից 2.377.000.000 դոլարը բաժին է ընկնում արտահանմանը (9 տոկոսանոց աճ), իսկ 7.842.000.000 դոլարը՝ ներկրմանը (11 տոկոսանոց աճ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս