Թողարկվել է 1 տոննա կշռող ոսկյա մետաղադրամ (լուսանկարներ)
Աշխարհում ամենախոշոր ոսկյա երկու իրերը կշռում են համապատասխանաբար՝ 1 տոննա և 60 կգ: Ոսկյա այդ իրերը գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում: Ամենախոշոր ոսկյա իրն ավելի քան 1 տոննա կշռող (1012 кг) մետաղադրամն է: Վերջինս թողարկվել է այս տարի Ավստրալիայի դրամատան կողմից` Բրիտանական ազգերի համագործակցության անդամ երկրների ղեկավարների հանդիպման առթիվ:
Մետաղադրամի վրա պատկերված է Էլիզաբեթ 2-րդի դիմանկարը. վերջինս Բրիտանական ազգերի համագործակցության կազմակերպության ղեկավարն է: Մետաղադրամը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, և, ինչպես նշեցինք, համարվում է աշխարհում ամենախոշոր ոսկյա իրը: Դրա արժեքը գնահատվում է մոտ 57 մլն դոլար: Գինը, սակայն, հաստատուն չէ. այն կարող է բարձրանալ՝ կախված աշխարհում ոսկու գնի տատանումներից:
Աշխարհում մեծությամբ երկրորդ ամենախոշոր ոսկյա իրը «Taiba» ապրանքանիշի կողմից պատրաստված մատանին է: Վերջինս ստացել է «Najmat Taiba» անվանումը և կշռում է 64 կգ: Մատանին արժե 3 մլն դոլար և պահվում է Դուբայում:
Ամենախոշոր ոսկյա իրերի շարքին է դասվում ներկայումս ամենամեծ ոսկյա արձանը համարվող՝ Մարկ Քուինի հեղինակած արձանը, որը պատկերում է սուպեր մոդել Քեյթ Մոսին: Արձանը կշռում է այնքան, որքան գեղեցկուհին` 50 կգ: Այն համարվում է Հին Եգիպտոսի ժամանակներից ի վեր՝ մաքուր ոսկուց պատրաստված ամենախոշոր արձանը: