Ամերիկյան արծաթե դրամը վաճառվեց 10 միլիոն դոլարով

1974 թվականին հատված արծաթյա դրամը ԱՄՆ-ում վաճառվել է 10 միլիոն դոլարով։

Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, ռեկորդային գումար վճարած գնորդը Նյու-Ջերսիի Legend Numismatics ընկերությունն է։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ մոտ ապագայում չեն պատրաստվում վաճառվել թանկարժեք դոլարը։

Reuters-ը նշում է, որ 1999 թվականի աճուրդում նախկին տերը այն ձեռք էր բերել 4.1 միլիոն դոլարով։

Դիմերեսին պատկերված է մազերն արձակած մի կին, որը խորհրդանշում է ազատությունը։ Մակագրված է «Liberty» և պատկերված են 15 աստղեր (դրամի թողարկման ժամանակ նահանգների թիվը հենց 15 էր)։

1974 թվականի այս շարքն ինքնատիպ է և թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 2000 նմուշ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031