
Վրաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավարը որոշել է ստեղծել ռուսամետ քաղաքական ուժ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան, ով աշխատել է Էդուարդ Շևարդնաձեի նախագահության ժամանակ, հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել ռուսամետ քաղաքական ուժ: Նա ընդգծել է, որ ներկայումս Վրաստանում փնտրում է համապատասխան քաղաքական ուժեր՝ միավորվելու համար.
«Ես պաշտպանում եմ Վրաստանի շահերը, որոնք համընկնում են Ռուսաստանի շահերի հետ: Այդ պլանում մենք ընդհանուր շատ բան ունենք: Առաջին հերթին դա Կովկասում կայունությունն ու խաղաղությունն է, իսկ երկրորդ հերթին՝ հավատը: Կարծում եմ, որ տարածքի փոխանակման դիմաց մենք պետք է Ռուսաստանին առաջարկենք Կովկասում նրա լիակատար ազդեցության հաստատմանն աջակցություն»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ռուս գործարարների հետ: