Բաժիններ՝

«ԴԱՀԿ-ից էժան բնակարաններ»՝ միայն ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի միջոցով

2012թ. բռնագանձման ծավալը 15 461 771 966 դրամ է, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 տոկոսով ավելի է՝ 2011թ. այդ թիվը կազմել է 14 282 842 295 դրամ: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, պետբյուջեի օգտին բռնագանձվել է 2 761 730 761՝ նախորդ տարվա 2 388 154 593 դրամի դիմաց: Իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարը կազմել է 6 768 829 548 դրամ՝ նախորդ տարվա 7 803 317 338 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին հաշվետու տարում բռնագանձվել է 2 039 108 862 դրամ՝ 1 582 672 582 դրամ գումարի դիմաց:

2012թ. հարուցվել է 105 570 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 91 604 –ի դիմաց: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 20 008 կատարողական վարույթի՝ նախորդ տարվա 19 017-ի դիմաց: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու տարում կազմել է 105 159` նախորդ տարվա 104 108-ի դիմաց:

Մ.Պողոսյանը տեղեկացրեց, որ 2012թ. 29 գործ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որից 10-ով քրեական գործեր են հարուցվել, 6-ի հարուցումը մերժվել է և 13-ի մասով սպասվում են պատասխաններ: Գործերն առնչվում են կեղծ ձեռնարկատիրությանը, կանխամտածված սնանկությանը, արգելանքի տակ գտնվող գույքի օտարմանը:

Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ «ԴԱՀԿ-ից էժան բնակարաններ» գնելու միակ ճանապարհը ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդին մասնակցելն է: Նա մտահոգություն հայտնեց, որ մարդիկ տեղեկացվածության պակասի պատճառով խարդախների զոհ են դառնում՝ արձանագրվել է երրորդ դեպքը, երբ խարդախ անձինք օգտվել են մարդկանց տեղեկացվածության պակասից՝ առաջարկել են «ԴԱՀԿ-ից էժան բնակարաններ» և բավականին մեծ գումարներ շորթել՝ այդ դեպքերով քրեական գործեր են հարուցվել:

Կարդացեք նաև

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս