Բաժիններ՝

Դուբայի լողափում արհեստական շնչառության պատրվակով համբուրված սիրահարներն ազատազրկվել են 1 տարով

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Դուբայում երկու սիրահարների համար ռոմանտիկ երեկոն ավարտվել է մեկ տարվա ազատազրկմամբ: Տեղի McDonald’s-ի աշխատակիցներ 25-ամյա հինդուսն ու 25-ամյա ֆիլիպինցին ոստիկանության կողմից ձերբակալվել էին քաղաքային լողափերից մեկում:

Նրանք մեղադրվել են հասարակական վայրում անպարկեշտ պահվածքի մեջ, ինչի համար էլ ազատազրկվել են 12 ամսով: Ազատազրկվելուց հետո նրանց արտաքսելու են Արաբական Միացյալ Էմիրություններից: Միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ Դուբայի ոստիկանություն է դիմել մի կին՝ պնդելով, որ իր որդին ու ինքը տեսել են, թե ինչպես են լողափում գտնվող տղամարդն ու կինը մեկ ժամ շարունակ համբուրվում ու գրկախառնվում:

Ձեբակալվածներն իրենց հերթին կտրուկ հերքում են իրենց մեղքը: Նրանք ոստիկանությանը խոստովանել են, որ իրենք սիրահար զույգեր են, և այդ օրն օգտագործել են առանց լիցենզիայի ալկոհոլ, ինչն արդեն իսկ Դուբայում օրինախախտում է: Նրանք սակայն հերքում են համբուրվելու մասին մեղադրանքը: Տղամարդը պնդում է, որ իր ընկերուհին այդ պահին ունեցել է շնչառական խնդիրներ, և ինքը պարզապես արհեստական շնչառություն է տվել նրան:

Դուբայի դատարանին այդ տարբերակն անհամոզիչ է թվացել, և նա օտարազգիներից յուրաքանչյուրին դատապարտել է 12-ամսյա ազատազրկման, ինչպես նաև հազար դիրհեմ (265 դոլար) տուգանքի՝ անլեգալ ճանապարհով ալկոհոլ գնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս