Նախագահը՝ որպես ներքին քաղաքական դաշտի վարպետ, հզոր է. ոնց ուզեց՝ խաղացրեց, ինչ ուզեց՝ ստացավ

Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների շարքում անլուրջ մարդիկ են հայտնվել: Այս մասին լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը:

168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Ձեր կարծիքով՝ ո՞րն է այդ «անլուրջ» թեկնածուների առաջադրման պատճառը, Արմեն Մազմանյանը պատասխանեց. «Նախագահը՝ որպես ներքին քաղաքական դաշտի վարպետ, հզոր է. ոնց ուզեց՝ խաղացրեց, ինչ ուզեց՝ ստացավ: Հիմա ասում են` տեսա՞ր ոնց արեց: Լա’վ արեց: Ինչի՞ Թետչերը կամ նույն նեգրը, կամ էլ նույն Բուշը, որ 600 ձայնի համար 15 միլիարդի կոնցեռն նվիրեց… Դուք կարծում եք՝ այստե՞ղ է այս ամեն ինչը ծնվել: Այդ ամբողջը հնարել, ծնել են իրենք, կատարելագործած էլ մեզ կերակրում են: Մենք էլ այդ խաղերը խաղում ենք: Ուղղակի մեզ մոտ դա ստացվում է ավելի էմոցիոնալ, ավելի անլվա ու ավելի վայրիվերո, քանի որ մենք դեռ աբորիգեն ենք»:

Տեսանյութեր

Լրահոս