Արտաշես Ալեքսանյանը վթարի չի ենթարկվել. դերասանի ընկերոջ մեքենայի անվադողն էր պայթել
Դերասան Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի չի ենթարկվել:
Դերասանն այսօր պետք է մասնակցեր «Գարեգին Նժդեհ» ֆիլմին նվիրված մամլո ասուլիսին: Ըստ News.am-ի, դերասանը, մինչ լրագրողներին միանալը, զրուցել է իրենց հետ` տեղեկացնելով, որ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենան շրջվել է (այս մասին նշել էինք նաև 168.am-ում): Զրույցի ընթացքում դերասանը չէր նշել, թե ում մեքենան է շրջվել, և ինչ է պատահել դեպքի վայրում, ինչի արդյունքում լրագրողները ենթադրել էին, որ դերասանի մեքենան շրջվել է: 168.am-ի հետ զրույցում Ա. Ալեքսանյանը նշեց, որ ավտովթար եղել է, բայց ավտովթարի ենթարկվողը նրա մեքենան չէր, այլ իր ընկերներից մեկի մեքենան: «Անվադողն էր պայթել, ես էլ ասուլիսից ուշացա, քանի որ տարա անվադող հասցրի ընկերոջս, որ մարդիկ դրսում չմնային: Ասուլիսից ընդամենը 30 րոպե եմ ուշացել, ես էլ շատ լավ եմ»,- 168.am-ի հետ զույցում ասաց դերասան Արտաշես Ալեքսանյանը: