Բաժիններ՝

Թուրքիան Հունաստանին մեղադրել է 1923 թվականի Լոզանի պայմանագիրը խախտելու մեջ

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կտրուկ դատապարտել է Հունաստանին՝ այսպես կոչված «իմամների օրենքի» համար.

«Հունաստանի խորհրդարանի կողմից 2007 թվականին ընդունված այսպես կոչված «240 իմամների արգելքի» մասին օրենքում կատարված ուղղումներն ամբողջովին հակասում են 1923 թվականին կնքված Լոզանի խաղաղության պայմանագրին, ինչպես նաև ԵՄ-ի ընդունած քաղաքական ու իրավական չափորոշիչներին: Այդ օրենքը խախտում է մարդու իրավունքները, անտեսում են քաղաքացիական հասարակության հիմնական սկզբունքները և գործում է միայն թուրք փոքրամասնության դեմ:

Ես դատապարտում եմ նաև ԵՄ-ի երկրների դիրքորոշումն այդ հարցում, որոնք լայնորեն օգտագործում են մարդու իրավունքների մասին: Հունաստանի գործողությունները խախտում են մարդու իրավունքները, Հունաստանը պետք է ուղղի իր սխալը և հրաժարվի անարդար օրենքից»:

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանի ընդունած տվյալ օրենքն առնչվում է Արևմտյան Թրակիային, ուր առկա է թուրքական հոծ բնակչություն: Օրենքի համաձայն, 5 ներկայացուցիչներից, այդ թվում նաև քրիստոնյա բաղկացած մարմինն ինքնուրույն իմամներ է նշանակելու Արևմտյան Թրակիայի մզկիթներում ու աղոթավայրերում: Բացի այդ, տվյալ հաստատությունն է սահմանելու ուսման վճարի չափը և հունական դպրոցներում հատկացնելու է կրոնական դասընթացների դասավանդման իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս