Կատալոնիան իրեն հռչակել է ինքնիշխան սուբյեկտ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Կատալոնիա շրջանի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ, որով Կատալոնիան հռչակել է «ինքնիշխան սուբյեկտ»: Չնայած նրան, որ այդ փաստաթուղթն ավելի շուտ համարվում է խորհրդանշական, քան իրավական հրամանագիր՝ այն նախադեպ է ստեղծում, որի հիման վրա կարելի է հանրաքվե անցկացնել Իսպանիայից անջատվելու համար:
Տևական քննարկումներից հետո տվյալ փաստաթղթի օգտին է արտահայտվել 85 պատգամավոր, իսկ դրա ընդունմանը դեմ է արտահայտվել 41 պատգամավոր: Երկու պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել: Հարցումների համաձայն, Կատալոնիայի բնակիչների կեսը հանդես է գալիս անկախության, իսկ մյուսը կեսը՝ ընթացիկ կարգավիճակի պահպանման օգտին: Միևնույն ժամանակ եթե անկախությունը պետք է տրվի ԵՄ-ից դուրս գալու գնով, ապա կատալոնցիների մեծ մասը մտադիր է արգելափակել տվյալ նախաձեռնությունը:
Կատալոնիային է բաժին ընկնում Իսպանիայի ՀՆԱ-ի մինչև մեկ քառորդը: