Բաժիններ՝

Ռեալն 8-րդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբն է

Մադրիդի «Ռեալը» 8-րդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբը։ Նման հետազոտություն է արել Deloitte աուդիտորական ընկերությունը։ Այս ցուցանիշով «արքայական» ակումբը կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքը, որը նույնպես 8 տարի անընդմեջ կարողացել էր ապահովել առավելագույն եկամուտ։ 2011/12 մրցաշրջանում Մադրիդի ակումբն ունեցել է 512,6 մլն եվրո եկամուտ։ «Ռեալն» առաջինն է, որին հաջողվել է անցնել կես միլիարդ եվրոյի շեմը։

Լավագույն տասնյակ ունի հետևյալ տեսքտը.

1. «Ռեալ» — €512,6 մլն
2. «Բարսելոնա» — €483,0 մլն
3. «Մանչեսթեր Յունայթեդ» — €395,9 մլն
4. «Բավարիա» — €368,4 մլն
5. «Չելսի» — €322,6 մլն
6. «Արսենալ» — €290,3 մլն
7. «Մանչեսթեր Սիթի» — €285,6 մլն
8. «Միլան» — €256,9 մլն
9. «Լիվերպուլ» — €233,2 մլն
10. «Յուվենտուս» — €195,4 մլն

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս