Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը ո՞րս է արել. մամուլ

«Ժամանակի» տեղեկություններով, ամանորյա տոներից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղղաթիռով որսի է գնացել Խոսրովի արգելոց։ Մեզ հետ հեռախոսազրույցում Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, հերքեց լուրը։ Բայց մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը Նոր տարին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացնելուց առաջ որոշել է նախ ուղղաթիռով որսի գնալ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Նման դեպքերում ՀՀ-ում ուղղաթիռ կարող են տրամադրել Պաշտպանության նախարարությունը և ՀՀ Քաղաքացիական ավիացիան։ Փորձեցինք ճշտել, թե Գ. Ծառուկյանն այս գերատեսչություններից որ մեկի՞ց է ստացել ուղղաթիռը։ Քաղավիացիայից պատասխանեցին, որ իրենք չունեն, իսկ ՊՆ-ից էլ պատասխանեցին, որ նման դեպք չի եղել։

Սակայն չի բացառվում, որ ուղղաթիռը այս երկու գերատեսչություններից մեկից վերցվել է ոչ լեգալ կերպով։ Չէ՞ որ Խոսրովի արգելոցում որսն արգելված է։ Իսկ թե ում հետ է որսի գնացել ԲՀԿ ղեկավարը կամ ինչ է որսացել՝ մեզ չհաջողվեց պարզել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս