
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «զապչաստի» խանութից, վարսավիրանոցից դեպի նախագահական (լուսանկարներ)

«Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին երկու օրերի PR քայլերը, որոնք լուրջ քննարկման են արժանանում, թերևս, իրականացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ԱՄՆ-ի ընկեր Լևոն Բաղրամյանի (նա մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է) խորհրդով, ով, ինչպես հայտնի է՝ Հայաստան է եկել Րաֆֆի Հովհաննիսյանի PR-ով զբաղվելու նպատակով:
Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Բաղրամյանը ԱՄՆ-ում մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավին, և թերևս դա է պատճառը, որ ոմանք Րաֆֆի Հովհաննիսյանի այս օրերի քարոզարշավի մեջ նմանություն են գտնում Բարաք Օբամայի քարոզարշավի հետ: