
Ֆեյսբուքյան անեկդոտներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ և ինքնատիպ քարոզարշավն արդեն հասցրել է հումորների տարափ առաջացնել ֆեյսբուքում։
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում հայտնվեցին Ր. Հովհաննիսյանի լուսանկարները՝ մետրոյում, նախագահական նստավայրի դիմաց քայլելիս և այլն։ Իսկ այսօր հայտնվեց լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես է նախագահի թեկնածուն մազերը կտրում պատահական վարսավիրանոցում։
Րաֆֆի Հովհաննիսյանի անմիջական քարոզարշավի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղադրել է հետևյալ անեկդոտը. «Րաֆֆի Հովհանիսյանը այսօր մոտեցել է պատահական բեսեդկի ու խաղացողներին հարցնել` «Ղոզը ո՞րն ա», ու միանգամից ղառը հելցրել 12»։
Մեկ այլ ակտիվ օգտատեր գրել է. « «Եղբայր, կարո՞ղ է գիտես ամբողջ կյանքս տաքսի եմ քշել»- , ասաց Րաֆֆին ժպտալով վերադարձնելով մանրադրամը»։
Դատելով Ր. Հովհաննիսյանի ակտիվությունից՝ կարելի է չկասկածել, որ անեկդոտների տարափը շարունակվելու է։