Բաժիններ՝

«Եթե գյուղնախարարի պաշտոնը քաղաքական է, ուրեմն կարող ենք գյուղատնտեսության հերն անիծե՞լ»

Այսօր ՀՀ գյուղնախարարի աթոռին կարող է լինել ցանկացած մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: «Չի տարվել ճիշտ  կադրային քաղաքականություն: Սկսած նախարարի աթոռից՝ հայտնվել են մարդիկ, ովքեր այդ աթոռին հայտնվելու իրավունք չունեին:  Այդ աթոռին պետք է նստի ոլորտում թրծված, մեծ աշխատանքային փորձով մարդ, ով հասկանում է ոլորտից ու ոլորտի խնդիրներից: Այսօր նախարարի աթոռին կարող է ցանկացած մեկը նստել: Բայց չի կարելի, հետո՞ ինչ, որ քաղաքական պաշտոն է: Որ քաղաքական պաշտոն է, ուրեմն դնենք գյուղատնտեսության հերն անիծե՞նք: Նույնկերպ և փոխնախարարները, վարչության պետերը»,- ասաց Սարգիս Սեդրակյանը: Վերջինիս խոսքով, գյուղացին չի զգում գյուղնախարարության ներկայությունը: «Գնանք տարբեր գյուղեր, հարցնենք, թե նախարարությունն իրենց ինչ-որ բանով օգնո՞ւմ է, թե՝ ոչ: Բոլորի պատասխանը միանշանակ է՝ ոչ: Օգնություններից, դրսից եկած գումարներից օգտվում են օլիգարխները, պաշտոնյաները: Ո՞ւր են գնացել այդ գումարները: Նույն «Հազարամյակենրի մարտահրավերներ» ծրագրով ահռելի մեծ գումարներ տրամադրեցին գյուղատնտեսության զարգացման համար, բայց չգիտես, թե այդ գումարներն ո՞ւր են գնացել կամ ո՞ւմ գրպանները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս