Բաժիններ՝

Արգամիչը Ֆյուլեին համառորեն «Ֆիլե» է անվանել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բրյուսելյան այցի ժամանակ ցանկացել է հանդիպել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ, որպեսզի ցույց տա, որ Եվրոպայի համար ինքը վստահելի գործընկեր է, սակայն չի հաջողել. Ավետ Ադոնցը չի կարողացել կամ չի ցանկացել կազմակերպել։

Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Տրայան Հրիստեայի սրտով չի եղել։ Իսկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգ-տասը րոպե ուշացել է՝ սպասեցնել տալով Հովիկ Աբրահամյանին։

Ի դեպ, օրերս բուհերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ֆյուլեի մասին, Արգամիչը համառորեն նրան «Ֆիլե» է անվանել։ Սա «զավտրիկի» շարքից է՝ Բրյուսելում Աժ նախագահը հենց այս բառն է օգտագործել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս