
Արդեն հայտնի՞ է «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի մասնակիցը

Դիզայներ Ֆաինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իրեն հայտնի է՝ ո՞վ է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում, սակայն չի ասելու:
Դիզայների խոսքով, այդ մասին իրեն պատմել է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը՝ սուրճի բաժակի շուրջ ծավալված զրույցի ընթացքում: Ֆաինայի այս հայտարարությունից հետո համացանցում իրարանցում սկսվել՝ շատերը փորձում են տարբեր միջոցներով րոպեներ առաջ իմանալ, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2013»-ում:
Ֆ. Հարությունյանը միայն հուշել է, որ արտիստը, ով մեկնելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու՝ մանկուց երգում է: