
Քրիստինե Պեպելյանը ներողությունէ խնդրում լրագրողներից

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներողություն է խնդրում հարցազրույցի համար իրեն դիմած բոլոր լրագրողներից: Երգչուհին դեկտեմբերին 168.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ դա իր վերջին հարցազրույցն էր՝ մինչ գալիք նորությունները: «Ինչպես խոստացել էի, այս տարի ևս կներկայացնեմ ձեզ նոր աշխատանքներ: Պլաններն ու անելիքները շատ են, ու ես արդեն պատրաստ եմ աշխատելու: Քանի որ չեմ սիրում խոսել դեռ չարված աշխատանքի մասին, պետք է ներողություն խնդրեմ լրագրողներից` հարցազրույցի հրավերները մերժելու համար, որովհետև քանի դեռ չկա արված աշխատանք, չկա նաև ասելիք, ուստի կաշխատեմ`խոսելու փոխարեն: Հուսով եմ՝ ըմբռնումով կմոտենաք: Իսկ իմ երկրպագուներին մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կողքիս լինելու համար և խոստանում եմ նոր ու հետաքրքիր երգեր»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է Քրիստինե Պեպելյանը: