
ՀՀՇ-ի մի մասն էլ է սատարելու Հրանտ Բագրատյանին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած մեր աղբյուրները պնդում են, որ թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը՝ Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան։ Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրւսբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում։
Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյաև-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռևս իրենց իշխանություն եղած ժամանակներում։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո–Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լևոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար։ Բագրատյաևը, սակայն, չի կատարել վերջինիս խնդրանքը։ Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը՝ առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին՝ Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ, Զուրաբյանին ընդունել աշխատանքի»։