Պետական պարտատոմսերի աճուրդ՝ 1 միլիարդ դրամ ծավալով
Հունվարի 21-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52201140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 640 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 540 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 903 897 051 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.5152 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.6900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 9 դիլեր և գանձապետական պահառուն: